Նորք-Մարաշից ձերբակալված երկու աղջիկները քույրե՞ր են

Նորք-Մարաշում գտնվող բնակարանից ձերբակալված Արթուր Վարդանյանը, ով, ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, ներկայացել է որպես Իսպանիայից հայ: Այս մասին հայտնեց տանտիրոջ հարազատներից մեկը՝ նշելով, որ այսօր, սակայն, իրենք իմացել են, որ նա եկել է Սիրիայից: Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն այսօր ձերբակալել է 3 կնոջ, 7 տղամարդու:

«Մեկ ամիս առաջ վարձակալել են բնակարանը: Հետո ասում էին, որ հնարավոր է մի փոքր էլ երկարացնենք: Երեկ ամսի 24-ն էր, լրանում էր պայմանագրի ժամկետը: Ասացին, որ 5 օր էլ երկարացնեն»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք չեն իմացել, որ տանը 10 հոգի պիտի ապրեր:

Նրա խոսքով՝ վարձակալության պայմանագիրը կնքված է եղել Մարինե անունով աղջկա հետ, եթե չի սխալվում երկուսը քույրեր են եղել: Մեր հարցին, թե ինչ են իմացել՝ ինչով են զբաղվել տունը վարձակալողները, նա պատասխանեց, որ հստակ ոչինչ չեն ասել: Ձերբակալվածներն, ըստ նրա, այսօր տվել են մի կազմակերպության անուն, որի անունը դժվարացավ հիշել, սական նշեց, որ այն կրոնական չէր: «Քարտեզներ ունեին իրենք, երբ արձանագրություն էր կազմվում, դրանք էլ առգրավվեցին»,- ասաց նա՝ նշելով, որ տանը եղել են Երևանի, Գյումրու, ևս մեկ քարտեզ:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս