Բաժիններ՝

Ովքե՞ր են զինված հանցախմբի հավանական անդամները. armenpress.am

armenpress.am-ը գրում է. Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատանը վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ և խումբը հավաքագրող Արթուր Վարդանյանը «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիրն է: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված է «Վարդանանց Իշխան» անվանումով և «Հայոց վահան»-ի անվան ներքո Youtube ցանցի միջոցով տարածել է տեսանյութեր, որտեղ խոսել է Քեսաբի ազատագրության գործում իբր իր մասնակցության
մասին:

Այն առանձնատանը, որտեղ վնասազերծել են հանցավոր խումբը, գտնվել է երիտասարդ աղջկա լուսանկար, ով «Ֆեյսբուք»-ում գրանցված է որպես Նելլի Մինասյան և տարածել է «Հայոց վահանի», այսպես կոչված, զինանշանի նկարը:

Առանձնատանը գտնվել են Հայաստանի պետական դրոշի վրա «Հայոց վահանի» զինանշանով բազմաթիվ նկարներ` կասկածի տեղիք չտալով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ հիշատակվող Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ով ժամանելով Հայաստան,
ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, նույն «Հայոց վահան» կազմակերպության ներկայացուցիչն է:
ՀՀ պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված է «Հայոց վահան մեկ» մարզամշակութային ՀԿ, որի գրանցման ամսաթիվը նշված է 2015թ. հուլիսի 24-ը: Ի դեպ,
որպես կազմակերպության համահիմնադիրներ գրանցված են Արթուր Վալերիկի Վարդանյանը և Ստեփան Աշոտի Սումբուլյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս