Բաժիններ՝

Ռուսաստանն ուժեղացրել է ռմբակոծությունները «Սու-24»-ի կործանման վայրում

Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների հարցով Սիրիայի դիտորդական խորհուրդը հայտնում է Սիրիայում՝ «Սու-24»-ի կործանման վայրում, ռմբակոծությունների ինտենսիվության մասին: Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանը նվազագույնը 12 ավիահարված է հասցրել Ջեբել-Ակրադ ու Ջեբել-Թուրքմեն շրջաններին, որոնք վերահսկվում են ապստամբ թուրքմենների կողմից:

Ռուսական ինքնաթիռներն աջակցում են Բաշար Ասադի ուժերին, որոնց հակազդում են «Ջեբխատ ան-Նուսրա» իսլամական խմբավորման ապստամբներն ու զինյալները:
Սիրիական կողմից բախումներին մասնակցում են «Հեզբոլլահի» ուժերը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով իրավապաշտպան ծառայությանը:
Reuters-ը, հղում կատարելով թուրքմենների դաշտային հրամանատարներից մեկին, հայտնում է, որ շրջանին հրթիռային հարվածներ են հասցվում նաև Միջերկրածովյան ավազանում տեղակայված ռուսական ռազմանավերի կողմից:
Հաղորդվում է նաև շրջաններին հասցված հրետանային գնդակոծությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս