Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարարն իր ցավակցություններն է հայտնել «Սու-24»-ի հետ կապված դեպքի առնչությամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն զանգահարել է իրեն ու իր ցավակցությունները հայտնել՝ կապված ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման հետ: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

«Ես հենց նոր ավարտեցի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցը, ով երեկ է նշանակվել այդ պաշտոնին ու շտապ խնդրել էր հեռախոսազրույց ունենալ: Իհարկե, մենք երեկ սպասում էինք ինչ-որ բացատրություններ թուրքական կողմից նաև ավելի բարձր մակարդակով: Սակայն լավ է ուշ, քան երբեք»,- հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարարը զրույցն սկսել է իր անկեղծ ցավակցությունները հայտնելով՝ կապված ռուս զինծառայողների մահվան հետ, ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ, սակայնմ միաժամանակ, փորձել է արդարացնել Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունները նրանով, որ ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տիրույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս