Բաժիններ՝

Մոսկվայում ցուցարարները Թուրքիայի դեսպանության վրա քարեր ու ձվեր են նետել

Մի քանի հարյուր մարդ է մասնակցել այսօր Մոսկվայում Թուրքիայի դեսպանության մոտ կազմակերպված բողոքի ակցիաներին՝ շենքի վրա նետվել են ձվեր, քարեր ու ներկերով լի շշեր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը դեպքի վայրից:

Ցուցարարների գործողությունների հետևանքով կոտրվել են շինության որոշ պատուհանների ապակիներ: Ոստիկանությունը չի միջամտել ու ձերբակալություններ չի իրականացրել:
Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ պատուհաններից նետված քարերի ու շշերի բեկորների հետևանքով որոշ աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել:

Նախօրեին Մոսկվայի կենտրոնում գտնվող դիվանագիտական շենքի մոտ հավաքվել էր ավելի քան 600 մարդ: Ակցիայի որոշ մասնակիցներ իրենց ձեռքում պահել են «Հարված մեջքից» ու «Չեմ գնա Թուրքիա» գրություններով պաստառներ:
Բողոքի ակցիաներն սկսվել էին այն բանից հետո, երբ ռուսական «Սու-24» ինքնաթիռը երեկ խոցվեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից:

https://www.youtube.com/watch?v=79bhu-6LH_k

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս