Բաժիններ՝

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մտադիր է վերադարձնել Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդ»

Ինչպես պնդում է Marca-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձնել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Աղբյուրի տեղեկության համաձայն՝ Ֆերգյուսոնը գիտի Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի որոշ կասկածների մասին և ցանկանում է օգտվել դրանից: Ավելի վաղ անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն իր հերթին՝ ասել էր, որ ակումբում հույս ունեն ձեռք բերել աստղային ֆուտբոլիստին: Ռոնալդուն ինքը հայտարարել էր, որ չի բացառում Թագավորական ակումբից իր հեռանալու հնարավորությունը:

Իսպանական ԶԼՄ-ները վերջին ժամանակները բազմիցս հաղորդել են, որ Ռոնալդուն լարված հարաբերություններ ունի «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի հետ: Սակայն վերջինս հերթական անգամ հերքել է այդ ինֆորմացիան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս