Բնակարանից հայտնաբերել են խոշոր չափի գումար, քարտեզներ դաշնամուրի միջից պայթուցիկ

Նորք-Մարաշի 9 փողոցում ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից վնասազերծված բնակարանի անմիջապես հարևանությամբ գտնվող տան բնակիչները պատմում են, որ բնակարանը, որը վարձակալել էին ենթադրյալ հանցագործները, ըստ նախնական պայմանավորվածության՝ մեկ ամիս ժամկետով է եղել: Այսօր լրացել է մեկ ամիսը: Բնակարանի տիրոջ հարազատների խոսքով՝ նրանք նրանք խնդրել են ևս 5 օրով երկարացնել իրենց վարձակալությունը: Նրանք պատմում էին, որ գիշերը գմփոց են լսել, ցանկացել են դուրս գալ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Նշենք, որ այդ փողոցում տները շատ մոտ են իրար:

Տան դիմապատը և դարպասը քանդված է: Վարձակալած բնակարանի սեփականատիրոջ հարազատները պատմում են, որ ձերբակալված Արթուր Վարդանյանը ներկայացել է որպես Իսպանիայի քաղաքացի, սակայն այսօր իմացել են, որ նա այլ երկրից է եղել:

Նրանց խոսքով՝ բնակարանից հայտնաբերել են խոշոր չափի գումար, քարտեզներ դաշնամուրի միջից պայթուցիկ:

Norq Marash22 (6) Norq-Marash3 (2) Norq Marash22 (1) Norq-Marash3 (1) Norq-Marash1 (1) Norq-Marash1 (2)

Տեսանյութեր

Լրահոս