«Մի հատ ցույց տուր, տանեմ էդ գոմիկդ կարդամ», «Վաղո, Կոմայգում քանի՞ գոմիկ ես ծեծել». Վեդիի բնակիչները՝ Վաղինակ Շուշանյանին

Վեդիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Այո և Ոչ» քարոզարշավի «Ոչ»-ի ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանից մի տղամարդ հարցրեց, թե ինչո՞ ւ է դեմ սահմանադրական փոփոխություններին՝ նրան մեղադրելով իշխանություններին կողմ լինելու մեջ: «Դու հիմա իշխանությունների կողմից ես խոսում: Ասում ես՝ թող մնա էս Սահմանադրությունը: Մի քանի օր առաջ էլ դու ընդդիմություն էիր, էս իշխանությանը դեմ էիր»,- ասաց տղամարդը: Վ. Շուշանյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ ընդդիմություն»: Տղամարդը շարունակեց. «Ասենք՝ Սահմանադրությունը փոխվեց, ինչո՞ւմն է քո վստահությունը, որ Սահմանադրությունը չփոխվեց, ինչ-որ բան կփոխվի»: Ի պատասխան Վ. Շուշանյանն ասաց. «Ասեմ՝ ոնց ա փոխվելու: Դեմդ գալիս ա 2017թ. պառլամենտական ընտրությունը, գալիս ա նախագահական ընտրությունները՝ իրանք թեկնածու չունեն»: Վեդիի բնակիչը հարցրեց. «Ի՞նչ գիտես»: Վաղինակ Շուշանյանը պատասխանում է. «Բա ո՞ւր ա, իրանք սկի չեն կարում ասեն»:

«Դու ի՞նչ գիտես, ընդդիմությունն ունի՞ թեկնածու»,- անմիջապես հակադարձում է բնակիչը: Վ. Շուշանյանը պատասխանում է՝ լիքը, և երբ տղամարդը հարցնում է՝ «ո՞վ», Վ. Շուշանյանը պատասխանում է. «Սկսեմ էն ամենաչսիրվածներից, ընդդիմության իմ ամենաչսիրվածը՝ Փաշինյան՝ մեկ, Գարեգին Չուգասզյան՝ երկու, ինչու չէ՝ Բագրատյան՝ երեք»: Տղամարդը միանգամից արձագանքում է. «Մի հատ կողիդ հավաքվածներին հարցրու՝ էդ մարդկանց ճանաչո՞ւմ են: Բագրատյանին՝ հա, Փաշինյանը խոսում ա տելեվիզրով ճանաչում են»:

Հարցին, թե դու քո ասածներից ո՞ւմ կընտրես նախագահ՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանում է. «Ոչ մեկին»:

«Մի հատ չոլից մեկին բերենք՝ դարձնենք մեզ նախագա՞հ»,- հարցրեց հավաքվածներից մեկը՝ ավելացնելով, որ եթե այս իշխանությունն ասի՝ «Ոչ» ասեք այս սահմանադրությանը, իրենց ասելու են՝ «Այո» ասեք:

Կարդացեք նաև

Այնուհետև Վ. Շուշանյանն ասաց, թե այս նախագծով «գոմիկներին» չեն կարողանալու այլևս «տփել»: Հավաքվածները պահանջեցին, որպեսզի Վ. Շուշանյանն այդ կետը ցույց տա նախագծում՝ ասելով, որ նման կետ գոյություն չունի: Մի կին էլ ասաց. «Մի հատ ցույց տուր, տանեմ էդ գոմիկդ կարդամ»: Կինը երկար ժամանակ պահանջում էր, որպեսզի Վ. Շուշանյանը ցույց տա, սակայն ապարդյուն: Մի տղամարդ էլ հարցրեց. «Վաղո, Կոմայգում քանի՞ գոմիկ ես ծեծել»:

Տեսանյութեր

Լրահոս