Բաժիններ՝

Հերթական արտոնությունը ՓՄՁ-ին. կառավարությունն առաջարկում է փոփոխել Հարկերի մասին օրենքը

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ տարով՝ մինչև 2017 թ. հունվարի 1-ը: Այս փոփոխության մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ զեկուցեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ կարևորելով, որ բիզնեսը հասցնի ձեռք բերել և տեղադրել նոր սերնդի ՀԴՄ սարքերը: Նա նշեց, որ նախապես վերջնաժամկետ էր սահմանվել 2016թ. հունվարի 1-ը, սակայն այսօր տեղադրված է 32 հազար ՀԴՄ, ևս 25 հազարը պետք է տեղադրվի՝ հիմնականում ՓՄՁ ընկերություններում:

Վ.Միրումյանը նաև տեղեկացրեց, որ կառավարությունը փոփոխություն է կատարել ՓՄՁ-ների փոխկապակցվության վերաբերյալ, որ ՓՄՁ-ները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող, եթե փոխկապակցված են, բայց եթե մի ՓՄՁ-ն է միայն գործում, մյուսներ չեն գործում, ապա առաջարկվում է թույլ տալ շարունակել համարվել շրջ.հարկ վճարող: Ըստ Միրումյանի՝ փոփոխությունները գործողության մեջ կդրվեն 2016թ. հունվարի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս