Բաժիններ՝

Բժշկական վերջին հայտնագործությունները. Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի ուտելուց հետո

Բոլորս էլ ունենք տարբեր սովորություններ, որոնք արդեն դաջվել են մեր ուղեղում: Սակայն, ցավոք, դրանցից շատերը վատ սովորություններ են, որոնք հանգեցնում են վատ ինքնազգացողության:

Պարզվում է, որ մարդու առողջության վրա ազդում է ոչ միայն այն, թե ինչ է նա ուտում, այլև այն, թե ինչ է անում ուտելուց հետո: Մեր մարսողական համակարգը զգայուն է, և դրան պետք է մեծ  ուշադրություն դարձնել:

takprosto.cc կայքը ներկայացնում  է, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել ուտելուց հետո:

Ի՞նչ չի կարելի անել ուտելուց հետո

1. Ոչ զբոսանքին– Շատերը կարծում են, որ ուտելուց հետո քայլելն օգնում է մարսողությանը: Սակայն սա այնքան էլ այդպես չէ: Քայլքը կարող է խթանել թթվայնության բարձրացումը: Քայլքը հրաշալի միջոց է ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Սակայն բժիշկները խորհուրդ են տալիս քայլել 15-20 րոպեից ոչ ավելի:

2. Ոչ մրգերին- Կարծիք կա, որ մրգերը պետք է ուտել անմիջապես ուտելուց հետո: Սակայն՝ ոչ: Մրգերը խառնվում են ուտելիքի հետ և չեն մարսվում: Սա խանգարում է մարսողական գործընթացին: Ավելի լավ է մրգերն ուտել ուտելուց  2 ժամ առաջ կամ 1 ժամ հետո:

3. Ոչ թեյին- Բժիշկները խորհուրդ չեն տալիս ուտելուց անմիջապես հետո թեյ խմել, քանի որ այն պարունակում է թթուներ, որոնք  թույլ չեն տալիս, որպեսզի երկաթը յուրացվի: Երբ ուտելուց հետո անմիջապես թեյ եք խմում, բավականաչափ երկաթ չեք ստանում սննդից:

4. Ոչ քնին- Մեզանից շատերը սիրում են ուտելուց անմիջապես հետո քնել: Սակայն այս սովորությունը վտանգավոր է: Պառկած վիճակում մարսողական հյութերի մի մասը ետ է հոսում ստամոքսից դեպի կերակրափող: Այդ իսկ պատճառով շատերի մոտ ուտելուց հետո այրոց է առաջանում:

5. Ոչ լոգանքին- Լողանալու ընթացքում տաք ջրի շնորհիվ արյան հոսքն ուժեղանում է դեպի մարմնի վերջույթներ: Հետևաբար, ստամոքսի հատվածում արյան հոսքը դանդաղում է:  Ջրային պրոցեդուրաները պետք է կատարել ուտելուց  կես ժամ հետո:

6. Ոչ ծխելուն- Ուտելուց հետո ծխելը կարող է բորբոքել աղիները: Այն նաև բացասաբար է անդրադառնում հաստ աղիի մկանների վրա, որոնք պատասխանատու են մարսողական  գործընթացի ավարտի համար:

Ի՞նչ է պետք անել ուտելուց հետո

1. Այո տաք ջրին- Սնունդը ճիշտ մարսելու համար ուտելուց հետո մեկ ժամ օրգանիզմին էներգիա և տաքություն է անհրաժեշտ: Այդ իսկ պատճառով ցանկալի է ուտելուց հետո մի քանի կաթիլ տաք ջուր խմելը:

2. Այո հարազատների հետ զրույցներին- Արյան արագ հոսքի համար լավագույն միջոցը մտերիմների հետ զրույցի բռնվելն է:

3. Այո ազատ հագուստին– Որպեսզի գաստրոէզոֆագիալ հիվանդությունը կանխարգելեք, պետք չէ կիպ հագուստ կրել, որը սեղմում է ստամոքսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս