Հայաստանը տասնյակում է

168.am-ը տեղեկացրել էր, որ աշխարհահռչակ «Միսիս գլոբ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է մոդել Աննա Դեմիրխանյանը: Ինչպես հայտնի է՝ մրցույթը տեղի է ունենալու Չինաստանում, նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը: Չինաստան մեկնելու հնարավորություն ստանալու համար Աննա Դեմիրխանյանը նախ` մասնակցել է «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի կազմակերպած քասթինգին, որի ընթացքում էլ հաստատվել է նրա մասնակցությունը:

Վերջերս Աննան ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր բավականին հաճելի մի նորությամբ: «Я не то чтобы рада… Я удивлена!!! АРМЕНИЯ В ДЕСЯТКЕ в виртуальном голосовании Mrs.Globe 2015»,- գրում է Աննա:

Պարզվում է` նոյեմբերի 11-ի դրությամբ «Միսիս գլոբ 2015» մրցույթի վիրտուալ քվեարկության արդյունքում Հայաստանն՝ ի դեմս Աննա Դեմիրխանյանի, գտնվում է թոփ-տասնյակում: Իսկ ավելի հստակ՝ Հայաստանը եզրափակում է տասնյակը:

Աննա 168.am-ին ներկայացրեց մրցութային տեսահոլովակը, որը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, նկարահանել է իր ընկերը՝ Տիգրան Մանուկյանը: Տեսահոլովակում Աննան ներկայացնում է Հայաստանն իր աչքերով և պատմում իր և ընտանիքի մասին:

Կարդացեք նաև

Արդեն տեղեկացրել ենք, որ Աննան այս մրցույթին մասնակցում է առանց հովանավորի: Միայն մտերիմ և հավատարիմ ընկերների ջանքերով: «Այս նախաձեռնության մեջ ես չունեմ ո՛չ հովանավոր, ո՛չ մասնագիտացված պրոֆեսիոնալ թիմ: Սակայն կողքիս է մտերիմ և հարազատ ընկերների մի մեծ բանակ: Բոլորին չեմ կարող թվարկել, սակայն ես նրանց շատ շնորհակալ եմ և անչափ սիրում եմ»,- նշում է Աննան:

Anna Glob3 Anna Glob4 Anna Glob8 Anna Glob0231 Anna Glob8569

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս