Հայազգի աշխարհահռչակ «լյուքս» եղբայրները` Ֆիլիպ և Ժակ Դեր Մեգրեդիչյաններ. Forbes

Հեղինակավոր Forbes ամսագիրն իր «Ֆինանսներ» բաժնում ներկայացրել է հայազգի հայտնի եղբայրներ Ֆիլիպ ու Ժակ Դեր Մեգրեդիչյանների (Philippe Der Megreditchian, Jacques Der Megreditchian) անցած ճանապարհը, նրանց բիզնես-ներդրումներն ու ներկայիս գործունեությունը:

1993 թվականին Credit Commercial de France-ը շահեց Ռուսաստանում սեփականաշնորհման խորհրդականի տենդերը, ու բանկին անհրաժեշտ էր ռուսերենի իմացությամբ աշխատակից, որպեսզի կարողանա կոորդինացնել ռուսական ու ֆրանսիական թիմի աշխատանքը:

Philippe Der MegreditchianԱյդ մարդը դարձավ Ֆիլիպ Դեր Մեգրեդիչյանը, ով նոր էր ավարտել բիզնես-դպրոցն ու հիանալի գիտեր լեզուն, քանի որ մայրն ազգությամբ ռուս էր: Հայկական արմատներով, ռուսերենին լավ տիրապետող ֆրանսիացին գործուղվեց Ռուսաստան ու 22 օր անց այդտեղ հանդիպեց իր կնոջը: Բավական արագ նա կնոջը տարավ Լոնդոն, որտեղ ղեկավարում էր Framlington Investment Management-ի (ներկայում՝ AXA) ակտիվները, սակայն 1 արի անց կրկին վերադարձավ Ռուսաստան:

«Գործընկերներս մտածում էին, թե ես խելագար եմ: Սակայն այդ ժամանակ ծնվել էր իմ երեխան, ու ես հասկացա, որ, եթե ես չսկսեմ իմ բիզնեսը հիմա ու ռիսկի չդիմեմ, ապա երբեք դա չեմ անի: Ռուսաստանում ամեն ինչ զարգանում էր, ու ես հասկացա, թե ինչով եմ ցանկանում զբաղվել»,- պատմում է նա:

Կարդացեք նաև

Դեր Մեգրեդիչյանը ստեղծեց «Մերիդիան Կապիտալ» ընկերությունը, որը կատարում էր միաձուլման ու կլանման գործարքների խորհրդատվություն: Ընկերությունն ուղեկցում էր «Եվրոպա պլյուս» ռադիոկայանի վաճառքի 35%-ը Բորիս Յորդանի «Սպուտնիկ» խմբին, մասնակցել է «Ռուսսկոյե ռադիոյի» վաճառքին, խորհրդատվություններ է տրամադրել Air France-ին, Schneider Electric-ին Ռուսաստանում:

Forbes_Logo_040513Երիտասարդին շատ արագ նկատեցին, ու 2002 թվականին նա հրավեր ստացավ Eagle Venture Partners ընկերությունից, որը ղեկավարում էր Ռուսաստանում ու Ղազախստանում ՎԶԵԲ-ի 4 հիմնադրամները, որոնց ընդհանուր կապիտալը շուրջ 100 մլն դոլար էր:

Հաջորդ երկու տարին նա աշխատում էր ռուսական նահանգներում՝ աշխատելով պարֆյումերային «Կալինա» կոնցեռնի հետ՝ Եկատերինբուրգում, շինարարական նյութերի ընկերության հետ՝ Տամբովում, Ղազախստանում՝ կապի օպերատորի հետ:

Նրա խոսքով՝ 18 ամսում փակվել էր 16 գործարք, որոնք ավելացրել էին հիմնադրամների ներդրումները գրեթե երկուսուկես անգամ:

2004 թվականին Դեր Մեգրեդիչյանը դարձավ ուղղակի ներդրումների շուկայում Baring Vostok խոշորագույն ընկերության գործընկերը:

Նա էր ղեկավարում «Սլադկո» հրուշակագործական ընկերության վաճառքը նորվեգական ORKLA-ին, զարգացնում էր Gallery նախագիծը. գովազդի օպերատորն այդ ժամանակ ակտիվորեն կլանում էր մրցակիցներին՝ պլանավորելով դառնալ երկրորդ խաղացողը ռուսական շուկայում:

Անհաջող գործարքների թվում է Չելյաբինսկի «Նեզաբուդկա» մանրածախ ցանցի գնումը: 2008թ. Դեր Մեգրեդիչյանը դարձյալ հեռացավ Ռուսաստանից:

«Ես ուզում էի այլ բան անել, իսկ որդիս 14 տարեկան էր, ես ուզում էի, որ նա մինչ համալսարան ընդունվելը մի քանի տարի ապրեր Եվրոպայում»,- պատմել է նա:

Եթե Ֆիլիպ Դեր Մեգրեդիչյանը կարիերա էր անում ուղիղ ներդրումների շուկայում, ապա նրա ավագ եղբայրը՝ Ժակ Մեգրեդիչյանը, հայտնի է՝ որպես հաջողակ թրեյդեր:

1980-ականների կեսին նա սկսեց նույն Credit Commercial de France-ի գլխավոր գրասենյակում կատարել եկամտաբերության ֆիքսման գործիքների առևտուր:

Jacques Der Megreditchian1993թ. բանկի ղեկավարությունը, որին այդ ժամանակ Ժակ Դեր Մեգրեդիչյանը լավ շահույթ էր ապահովել, կանչեց նրան հանդիպման:

Դրանից քիչ առաջ բանկը գրասենյակ էր բացել Բրազիլիայում, գործերն այնտեղ լավ էին, ու Դեր Մեգրեդիչյանին առաջարկվեց ուսումնասիրել՝ արդյոք հնարավո՞ր է կրկնել հաջողությունը մեկ այլ զարգացող երկրում՝ Ռուսաստանում:

Նա մեկնեց Ռուսաստան, որտեղ արդեն աշխատում էր եղբայրը, սակայն կես տարի անց ֆրանսիական բանկը հրաժարվեց այնտեղ մասնաճյուղ բացելու մտքից:

«Ես մտածեցի ու խոսեցի մարդկանց հետ Societe Generale-ից ու գլխավորեցի նրանց ներդրումային բանկը Մոսկվայում»,- հիշում է նա:

2000թ. ամռանը նա ծանոթացավ երեկույթներից մեկի ժամանակ ներդրումային «Տրոյկա դիալոգ» ներդրումային բիզնեսի ղեկավար Բեռնարդ Սաչերի հետ, ով իրեն փոխարինող էր փնտրում:

«Տրոյկայի» պատմությունը նոր էր սկսվել: Ինձ դուր եկավ լոկալ չեմպիոն կառուցելու նպատակը, բացի այդ, դա գործընկերների ինքնուրույն բիզնես էր, այլ ոչ թե՝ համաշխարհային բանկի գրասենյակ»,- հիշում է նա:

Դեր Մեգրեդիչյանը գլխավորեց «Տրոյկա դիալոգի» թրեյդինգային բիզնեսը, որն ապահովում էր ընկերության շահույթի երկու երրորդը:

«Ինձ գրավում էր, որ «Տրոյկայում» ունեմ գործողությունների ազատություն ու բիզնես կառուցելու հնարավորություն, ինչը գումար վաստակելուց ավելի հետաքրքիր է»,- ասում է նա:

2004-2011թթ. Դեր Մեգրեդիչյանը գլխավորեց РТС բորսայի տնօրենների խորհուրդը: 2010 թվականին Ռուբեն Վարդանյանը (վարկանիշը Forbes-ում՝ №92, կարողությունը՝ 1 մլրդ դոլար) սկսեց բանակցությունները՝ «Տրոյկա դիալոգը» «Սբերբանկին» վաճառելու վերաբերյալ, Դեր Մեգրեդիչյանը մտածում էր գնել ընկերությունը, սակայն բանը դրան չհասավ:

«Հիմա ես հասկանում եմ, որ ընկերության վաճառքի ժամանակը հաջող էր ընտրված,- ասում է նա,- սակայն ես վստահ եմ, որ Ռուսաստանն արժանի է, որ ունենա թեկուզ 1 անկախ ներդրումային բանկ: Ժամանակները կարող են տարբեր լինել, սակայն երկարաժամկետ հեռանկարում այդ բիզնեսը կարող էր լինել հաջող»:

Ի տարբերություն եղբոր՝ նա չհեռացավ Ռուսաստանից: Ներկայում նա գլխավորում է Itinvest բրոքերական ընկերության տնօրենների խորհուրդն ու Tinkoff Bank-ի խորհրդի անդամ է:

Վերադառնալով Ֆրանսիա՝ Ֆիլիպ Դեր Մեգրեդիչյանը սկսեց փորձել ինչ-որ բանով զբաղվել: Նրա ծանոթներից մեկին էր պատկանում Moma Group-ը, որը Փարիզում ուներ մի քանի հաստատություն, օրինակ՝ Bus Palladium ռոք ակումբը, որտեղ հանդես էին գալիս Rolling Stones-ն ու Ջիմ Մորիսոնը: Ֆիլիպը զարմացավ, որ հիմնադրամները նման հաստատություններում ներդրումներ չեն անում, բանկերը նրան վարկ չեն տալիս: Նա առաջարկեց փոխել հաստատության ձևաչափը, ինչը թույլ կտար վարկ ներգրավել HSBC-ից ու ներդրողներից, խմբի 10%-ը գնեցին անձամբ Դեր Մեգրեդիչյան եղբայրները:

Ստացված գումարով գործընկերները մի քանի հարթակ գնեցին կորպորատիվ միջոցառումների համար, Kaspia Receptions բարձրաճաշակ խոհանոցի քեյթերինգ, Raspoutine ու L’Arc ռեստորանները, Opera en Plein Air օպերային թատրոնը:

2 տարում խմբի հասույթն ավելացավ 7,5 անգամ, ներդրումների եկամտաբերությունը կազմեց 34%:

Ֆիլիպը որոշեց ներդրումներ կատարել լյուքսում: «Շուկայի այդ սեգմենտն աճում է տարեկան 6%-ով՝ սկսած 1995-ից»,- բացատրում է նա:

Շուտով Ֆիլիպին միացավ անգլիացի Ջերեմի Բարնսը, ով նույնպես կարիերա էր արել Ռուսաստանում: Նրանք միասին ստեղծեցին OLMA ընկերությունը, ու Ժակը դարձավ հիմնադրամի առաջին ներդրողն իր ղեկավարությամբ: Ներկայում դրանում կա մի մի քանի տասնյակ միլիոն եվրո: Լյուքսում ներդրվում են հիմնադրամի 85%-ը, 15%-ը՝ այլ ակտիվներ: Մի ընկերությունում ներդրվում է 0,5-5 մլն եվրո:

2012-ին հիմնադրամին հաջողվեց շահել Բուրգունդիայում Domaine Chanzy խաղողի տնտեսության գնման մրցույթը, որը սնանկացած էր:

«Եթե Ռուսաստանում մենք օտարերկրացի ենք, ապա Ֆրանսիայի համար մենք ագրեսիվ ռուս ներդրողներ ենք»,- անկեղծանում է Ֆիլիպը:

Փոխվեց տնտեսության մենեջմենթը, այն սկսեց գլխավորել 23 տարեկան գինեգործ: Երիտասարդության վրա կատարած խաղադրույքն իրեն արդարացրեց, ու 2 տարում գինեգործը ճանաչվեց լավագույնը Բուրգունդիայում, տնտեսության վաճառքներն ավելացան կրկնակի՝ մինչև 2,5 մլն եվրո: Ներդրումները խաղողագործությունում հիմնադրամին բերեց 111%:

OLMA-ն իր մասնաբաժնի մի մասը վաճառեց մասնավոր ներդրողների կրաուդֆանդինգային Alternativa հարթակի միջոցով:

Անցած տարի գնվել է ևս մեկ գինեգործարան՝ Chateau Signac-ը Сhalhoub group-ի հետ, որը լյուքս շուկայի առաջարար է Մերձավոր Արևելքում:

2014-ին OLMA-ն սկսեց ներդրումներ կատարել հյուրանոցային բիզնեսում: Ներկայում հիմնադրամն ունի 5 հյուրանոց: Դրանցից մեկը՝ Domaine des Hauts de Loire-ը, Conde Nast Traveler ամսագրի ընթերցողները ճանաչել էին Ֆրանսիայի լավագույն հյուրանոց:

2013-ին OLMA-ն գումար ներդրեց Cream խմբում, որը միավորում է 6 հարթակ կորպորատիվ միջոցառումների համար, 4 ռեստորան, 2 բար:

Ներկայում ընկերությունը ռեստորաններ է գնում Իբիցայում ու Սեն-Բարտոլոմեոյում:

2015թ. ընկերությունն իր ունեցածին ավելացրեց սև ձկնկիթ ու մասնավոր ինքնաթիռներ: Հիմնադրամը գնեց 4% Caviar de Neuvic ընկերությունում (ձկնկիթի համաշխարհային արտադրության 2%-ը) ու մասնաբաժին Wijet ընկերությունում:

Հիմնադրամը ներդրումներ է կատարում նաև ինտերնետ-ընկերություններում:

Հավելենք, որ Ժակ Դեր Մեգրեդիչյանը նաև Դիլիջանի միջազգային դպրոցի (United World College Dilijan, Dilijan International School) բարեգործներից է, Ժակ և Պատրիցիա Դեր Մեգրեդիչյանները նվիրատվություններ են կատարել նաև «Տաթևի վերածնունդ» ծրագրում:

Նյութը հրապարակման պատրաստեց ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ   

 

Տեսանյութեր

Լրահոս