Անդրիաս Ղուկասյանը «Ոտքի՛ Հայաստանի» մի քանի անդամների հետ նստացույց է սկսել ԱԺ-ի դիմաց

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը Ազգային ժողովի դիմաց սպասում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, որպեսզի ներկայացնի իր պահանջ-դիմումն ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Այսօրվանից Ա. Ղուկասյանը ԱԺ-ի դիմաց նստաույց է անում, որպեսզի ԱԺ նախագահը արձագանքի իր պահանջներին: Պահանջները հետևյալն են՝ քննարկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը, կառավարության կատարած ծախսերը, և հրապարակել 2012-13 թվականներին հանրապետություննից բացակայած անձանց անունները: Նա նաև տեղեկացրեց, որ 7500 քաղաքացիներ ստորագրել են Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար:

168.am-ի այն հարցին, թե 7500 հոգուց ինչո՞ւ գոնե մի քանի տասնյակը այսօր չեն միացել Ձեր նստացույցին, Ա. Ղուկասյանը պարզաբանեց, որ իրենք այս պահին հանդիսանում են որպես այդ 7500 մարդկանց պատվիրակներ, ու քանի որ իրենք իրազեկում չեն ներկայացրել քաղաքապետարանին, ակցիան իրականացնելու համար, հետևաբար «Հավաքների մասին» օրենքով այդ կացիային կարող են մասնակցել մինչև 100 հոգի մարդ:

Andreas (5) Andreas (1) Andreas (3)

Կարդացեք նաև

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն է՞լ է միացել իրենց: Ի պատասխան՝ Ա. Ղուկասյանն ասաց, որ «Նոր Հայաստանը» աջակցում իրենց, բայց չի միացել:

Ա. Ղուկասյանն իր ընկերների հետ նստացույցը շարունակելու է այնքան ժամանակ, մինչև Գ. Սահակյանը այս քառօրյաի ընթացքում չարձագանքի իրենց պահաջնին: Մեր այն հարցին, թե պահանջը չբավարարվելու դեպքում՝ ի՞նչ եք անելու, Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ դրա մասին առաջիայում կտեղեկացնեն:

Տեսանյութը և մանրամասները՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս