Հիմա ի՞նչ՝ մեր հասարակությունը չարացա՞ծ է, նախանձո՞ւմ է այն հաջողակներին, ում բախտը բերել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբիժնիկ», չար, նախանձ, չուզող. այս բառերն էին մարդիկ ուղղում ֆեյսբուքյան այն օգտատերերին, ովքեր դեմ էին արտահայտվում հաղորդավարուհի Զառա Արամյանին և գրող Վահրամ Սահակյանին բնակարան նվիրելու քաղաքապետարանի որոշմանը: Նկատենք, որ դեմ արտահայտվողները բավականին շատ էին: Հիմա ի՞նչ, կարծել, որ մեր հասարակությունը չարացա՞ծ է, իսկապես նախանձո՞ւմ է այն հաջողակներին, ում բախտը բերել է: Հոգեբան Իրինա Ծատուրյանն ընդգծում է, որ դա բնավ նախանձ չէ:

«Դա բոլորովին նախանձ չէ, դա այն է, որ ամեն մարդ ձգտում է ինչ-որ արդար լուծման, դա մեկ: Մենք մի սիտուացիայի մեջ ենք, երբ ունենք տոտալ աղքատության խնդիր, այսպես ասած այդ աղքատության հաղթահարման խնդիր: Երբ որ ինչ-որ մարդիկ, իսկ այդ անձինք շատ պայմանական մարդիկ են, իրենք խրախուսվում են, իսկ մնացածը չեն խրախուսվում, դա իհարկե առաջացնում է խիստ բացասական արձագանքներ: Եթե մենք լավ ապրենք, ինչ-որ մեկին ինչ-որ մի բան տալուց այդպես չէր լինի: Հետո ամեն մարդ ինքն իր բնագավառի մեջ ունի իր կոլեգաները: Կան կոլեգաներ, որ համարում են իրենք պակաս գործունեություն չեն արել չէ՞, ինչո՞վ է որոշվում, որ մեկին արվում է, մյուսին չէ, դա չի բացատրվում, եթե դա բացատրվի, ամեն ինչը կգա կընկնի իր տեղը».- նշեց Իրինա Ծատուրյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս