Բաժիններ՝

Twitter-ը կկրճատի իր աշխատակիցների մի մասին

Twitter միկրոբլոգների ծառայությունը հաջորդ շաբաթ կարող է կրճատել իր անձնակազմի մի մասին, հայտնում է RIA Novosti-ն:

Ինչպես Re/code պարբերականին հայտնել են միանգամից մի քանի աղբյուրներ, կրճատումներ կկատարվեն ընկերության միանգամից մի քանի տեխնիկական ստորաբաժանումներում: Այդուհանդերձ, դեռ հայտնի չէ, թե քանի աշխատակից կզրկվի աշխատանքից:

Կրճատումները տեղի կունենան ընկերության վերակազմավորման շրջանակում, հայտնել են աղբյուրները:
Twitter-ի նոր գլխավոր տնօրեն Ջեք Դորսին, որը ծառայության համահիմնադիրներից է, պաշտոնապես իր պաշտոնն ստանձնել է այս երկուշաբթի: Մինչ պաշտոնին նշանակվելը նա բազմիցս հայտարարել էր, որ ընկերությունը պետք է զարգանա՝ ներգրավելով ավելի լայն լսարանի:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հրաժարվում է մեկնաբանություններից:

Ներկայում Twitter Inc.-ի անձնակազմը բաղկացած է ավելի քան 4100 աշխատակցից: Աշխատակիցների կրճատման լուրերի ֆոնին Twitter-ի բաժնետոմսերը Նյու Յորքի շուկայում նվազել են ավելի քան 3%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս