Ռուսաստանը սկսել է իր ակտիվությունը Սիրիայում. Ի՞նչ պետք է անի Ամերիկան

«Սա իրականում շատ կարևոր է, սրանով հստակ փոխվել է իրավիճակը տարածաշրջանում»,- անդրադառնալով օրերս ԱՄՆ կոնգրեսականների ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման առաջարկին՝ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«2013 թվականին 10 կոնգրեսականներ գնացել են Բաքու ու այդ բոլոր ծախսերը հոգացել է Ադրբեջանը: Ամերիկայի օրենքներով արգելված է, որ կոնգրեսմենների ծախսերը հոգան պետական մարմինները: Դա չի հրապարակվել այն ժամանակ, բայց հիմա հրապարակվել է»,- նկատեց Լ. Ալավերդյանը՝ ըստ որի՝ կոնգրեսականների օրերս արած առաջարկը և այս տեղեկատվության հրապարակումը պատահական չեն:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Ադրբեջանը փորձում է պահել իր հավասարակշռված քաղաքական դեմքը, համագործակցում է Արևմտյան բոլոր երկրների հետ, նա նաև պահում է իր դրական հարաբերությունները Ռուսաստանի հետ. «Ռուսաստանը սկսել է իր ակտիվությունը Սիրիայում: Ի՞նչ պետք է անի Ամերիկան, նա պետք է Ռուսաստանին մոտիկ տեղ քայլեր անի»:

Լ. Ալավերդյանը համոզված է, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում Ամերիկան ցույց տվեց, որ եթե Ռուսաստանը մտնում է այն դաշտը, որը պատկանում է Արևմուտքին, ապա այնտեղ (Արցախի հարցում), որտեղ Ռուսաստանը չի կարողանում իրեն դրսևորել, ինքը անում է ակտիվ քայլ. «Մինսկի խումբը մի բան չի արել, որ հաստատվեն այն մեխանիզմները, որ կարողանան ասել, թե որ կողմն է սկսել: Հիմա մենք, փաստորեն, այդ առաջարկությունների մեջ դա ստացանք»:

Տեսանյութեր

Լրահոս