Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները ավելի քան 200 բնակչի են պատանդ վերցրել Իրաքի Քիրքուք նահանգում

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պատանդ են վերցրել Իրաքի Քիրքուք նահանգի ավելի քան 200 բնակչի, որոնց մեղադրում են Իրաքի կառավարական ուժերի հետ համագործակցելու մեջ: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը:

«ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պատանդ վերցվածներին մեղադրել են քրդական «Փեշմերգա» ինքնապաշտպանական ուժերին, «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորայիններին ու Իրաքի անվտանգության մարմիններին ԴԱԻՇ-ի ղեկավարների գտնվելու վայրի մասին տեղեկություններ հաղորդելու մեջ»,- հայտնում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբում Իրաքի զինված ուժերը աշխարհազորայինների հետ համատեղ ձեռնարկել էին Քիրքուքում ԴԱԻՇ-ի դիրքերի վրա նոր հարձակում, որի ընթացքում կարողացել էին վերականգնել են գրեթե 50 գյուղի նկատմամբ իրենց վերահսկողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս