Բաժիններ՝

Թուրքիայում Էրդողանին վիրավորանք հասցնելու մեղադրանքով կալանավորվել է Today’s Zaman-ի գլխավոր խմբագիրը

Ինչպես հաղորդում է BBC-ին, Թուրքիայում Էրդողանին վիրավորանք հասցնելու մեղադրանքով կալանավորվել է Today’s Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը:

Վերջինս ձերբակալվել է Ստամբուլի իր գրասենյակում:

Today’s Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշի դեմ գործ է հարուցվել Twitter-ում կատարած նրա գրառման պատճառով: Քենեշը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, թե ոչ ոքի չի վիրավորել ու այն, ինչ գրել է, տեղավորվում է ազատ խոսքի շրջանակում:
Քենեշը այս տարվա հունիսին արդեն դատապարտվել էր 21 ամսվա ազատազրկման նմանատիպ մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս