Բաժիններ՝

Ռուսաստանը համաձայն է քննարկել Սիրիայում թռիչքների անվտանգության հարցը. Պենտագոն

Ռուսաստանը համաձայնել է մասնակցել ԱՄՆ-ի հետ Սիրիայի օդային տարածքի անվտանգության բանակցություններին, հայտնել է Պենտագոնը:

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ստացել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական պատասխանը մեր առաջարկին, այն է՝ քննարկել Սիրիայի երկնքում օդային օպերացիաների անվտանգության հարցը»,- լրագրողներին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Պիտեր Կուկը:

Ներկայում ռուսական կողմի առաջարկներն ուսումնասիրվում են, բացատրել է Կուկը: Նրա խոսքով՝ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան այս հանգստյան օրերին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չեն պլանավորում Ռուսաստանի հետ կոորդինացնել ռազմական գործողությունները Սիրիայում:
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը սխալ ռազմավարություն է ընտրել՝ նրանք շարունակում են հարվածներ հասցնել թիրախների, որոնք առնչություն չունեն ԴԱԻՇ-ի հետ: Մենք ենթադրում ենք, որ դա լուրջ, ողբերգական սխալ է»,- հայտարարել էր Քարտերը:
Նա հավելել էր, որ երկրները կքննարկեն միայն տեխնիկական հարցեր Սիրայում օպերացիաների վերաբերյալ, որոնք կվերաբերեն, օրինակ՝ օդաչուների անվտանգությանը:

Ի պատասխան՝ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, թե հավանաբար, ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ին ահաբեկչական կազմակերպություն չի համարում, եթե չի համաձայնում Ռուսաստանին տրամադրել տեղեկություններ զինյալների տեղակայման վայրերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս