Բաժիններ՝

Մինչև պայծառացումը` ընդամենը 48 րոպե լռություն. Օշո

«Աղմկոտ մարդը երբեք չի գտնի երանություն. այստեղ հարկավոր է լռության երաժշտությունը: Բայց մեր միտքը շատ աղմկոտ է: Մեր գլխում մենք կրում ենք աղմկոտ շուկա և ամեն տեսակի անհեթեթություն և մեզանից յուրաքանչյուրը մեկ մարդ չէ: Մեր ներսում ամբոխ է, որտեղ բոլորը վիճում են, հրմշտում են և ձգտում են իշխանության: Մեր մտքի յուրաքանչյուր մասնիկը ցանկանում է դառնալ ամենագլխավորը: Դա մի ամբողջ ներքին քաղաքականություն է:

Երանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեր գիտակցության մեջ դադարի պատերազմը: Եվ այդ պատերազմը կարող է դադարել. այդքան էլ դժվար չէ բարձրանալ դրանից վեր: Այն ամենը, ինչ հարկավոր է դրա համար, դա գիտակցումն է:

Սկսիր հետևել մտքիդ միջի աղմուկին: Աստիճանաբար Դուք կսկսեք հասկանալ, որ Ձեր գլխում հոգեբուժարան է զետեղված: Եվ մենք ստիպված ենք ապրել այդ մղձավանջի մեջ:

Հետևելու շնորհիվ հրաշք տեղի կունենա. այն, ինչին Դուք հետևում եք կանհետանա: Եվ այն պահին, երբ այն անհետանա, Դուք կմնաք լռության հետ մենակ: Սկզբում կհայտնվեն միայն ոչ մեծ ընդմիջումներ մտքերի միջև: Այդ փոքրիկ պատուհանների միջով Դուք կարող եք տեսնել իրականությունը: Շուտով ընդմիջումները կդառնան ավելի մեծ, դրանք կսկսեն ավելի հաճախ առաջանալ և ավելի երկար կլինեն:

Հին միստիկները հաշվել են և ես նրանց հետ միանգամայն համաձայն եմ, որ եթե մարդ կարողանա գտնվել լիակատար լռության մեջ 48 րոպե, ապա նա ձեռք կբերի պայծառացում, նա ձեռք կբերի լիակատար երանություն: Դրանից հետո ետ ճանապարհ չկա: Դուք դուրս եք եկել ժամանակի սահմաններից, դրա հոսող ավազներից այն կողմ: Դուք հասել եք հավերժության ժայռին»,- Օշո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս