Օգնո՞ւմ է, արդյոք, կանաչ սուրճը նիհարել

Շատերը, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, հույս ունեն, որ գովազդված կանաչ սուրճը կօգնի իրականացնել նվիրական երազանքը: Արժե՞ արդյոք հույս դնել այս մթերքի վրա:

Հիմա ավելորդ քաշը պաշտոնապես չի համարվում հիվանդություն, դրա համար մարքետոլոգներին արգելված չէ առաջարկել տարբեր միջոցներ ճարպակալման դեմ պայքարելու համար: Շատ մարդիկ, ովքեր տառապում են ավելորդ քաշից, հույսները դնում են հրաշքի վրա: Օրինակ, նրանք ենթադրում են, որ ինչ-որ կախարդական միջոց ակնթարթորեն կլուծի իրենց պրոբլեմը` առանց ֆիզիկական վարժությունների և դիետաների:

Փորձագետները հաստատում են, որ կառուցվածքի համար կանաչ սուրճի օգուտը չափազանցված է, սակայն դրա վաճառողները համոզում են սպառողներին հակառակում:

Ըստ էության, կանաչ սուրճը բոլորին հայտնի ռոբուստայի հատիկներն են, որը բնութագրվում է կանաչավուն երանգով, որից էլ ստացել է իր անվանումը:

Կանաչ սուրճը համարվում է քլորոգենաթթվի բնական աղբյուր, որը թույլ է տալիս օրգանիզմին կուտակված ճարպերն այրել արագ տեմպերով: Բացի այդ, քլորոգենաթթուն ունի երիտասարդացնող և հակաքաղցկեղային հատկություններ: Կանաչ սուրճը մարդու օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը, որը հանդիսանում է մարմնի զանգվածի մեծացման պատճառ: Ինչպես նաև կանաչ սուրճը հագեցնում է քաղցի զգացողությունը, որն ակտուալ է նիհարող մարդու համար:

Կարելի է եզրակացություն անել, որ կանաչ սուրճն օգնում է նիհարել, սակայն ամբողջ հույսը դնել այդ մթերքի վրա, անօգուտ է: Եթե մարդն առաջվա նման սխալ սնվի և արհամարհի ֆիզիկական վարժությունները, ապա ոչ մի սուրճ, այդ թվում՝ նաև կանաչը, չի օգնի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս