Բաժիններ՝

Հայ Առաքելական Եկեղեցին յոգան աղա՞նդ է համարում

– Ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հաճախում եմ յոգայի պարապմունքների: Որքանո՞վ է մեր Եկեղեցին խրախուսում յոգան, արդյո՞ք յոգան չի հակասում քրիստոնեությանը, վտանգներ չի պարունակում, որևէ այլ կրոնի կամ աղանդի հետ կապ չունի՞:

– Հայ Առաքելական Եկեղեցին յոգան աղանդ է համարում: Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները նրանք են, ովքեր Առաքելական ավանդության համապատասխան մկրտված են Առաքելական Եկեղեցում և ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագին` հաղորդվելով Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Հետևորդ լինել նշանակում է հետևել` հետևից գնալ, վստահել, նշված ուղուց չխոտորվել: Չի կարելի հետևել մեկին և համարվել մյուսի հետևորդ: Եթե դուք զբաղվում եք յոգայով, ուստի յոգայի էլ հետևորդն եք: Մի համարեք, որ Մայր եկեղեցու հետևորդն եք: Բուն քրիստոնեությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդությունն է, Ում առաջնորդությամբ մենք կարող ենք հասնել երանավետ հանգստյան, որ մեղքերի քավության միջոցով է լինում: Յոգայի բերած հանգիստն ու անդրդվելիությունը պատրանք է, որովհետև խաղաղության կերպարանք տալով յոգայով զբաղվողին` սվաղում, ծածկում է նրա մեջ մեղքերից վատթարագույնը` հպարտությունը: Յոգայով զբաղվելով` դուք չեք նկատի, թե ինչպես եք ընկնում հպարտության ախտի մեջ: Հենց դա՛ է պատրանքը: Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14: 6); «Չեք կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթ. 6: 24):

Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս