Բաժիններ՝

Նշաններ, որոնք մատնում են մեր տարիքը

Թերևս նկատել եք, որ նույն տարիքի տարբեր կանայք տարբեր տեսք են ունենում: Լավ պահպանված, խնամված մարդկանց համար ասում են՝ «պարզապես գեներն են լավը»: Սակայն, որքան լավն էլ լինեն գեները, միևնույն է՝ կան նշաններ, որոնք մատնում են տարիքը, դրանք պարզապես անհնար է թաքցնել: Ամենից շատ ինչին է պետք ուշադրություն դարձնել:

Քիթ-շրթունքային ծալքեր. Այս հատվածի ծալքերը կարող են խնդիրներ առաջացնել անգամ 25 տարեկանում: Լավ կոսմետոլոգը ձեզ անպայման կտեղեկացնի այս մասին, քանի որ, որքան շուտ սկսեք պայքարել դրանց դեմ, այնքան լավ: Այս դեպքում լավագույն տարբերակը մաշկի խնամքի տարբեր միջոցներն են, բնական ճանապարհով այս ծալքերից ազատվել գրեթե անհնար է:

Դիմագծեր-դիմագծերը հիմնականում ժառանգականության արդյունք են, սակայն այս դեպքում կարող են նաև կյանքի ոճի մասին խոսել: Քեյթի դեմքին նայելիս՝ ակնհայտ է դառնում, թե որքան բուռն կյանքով է ապրում նա:

Ծնոտի հատվածում կախված մաշկը բոլորովին էլ հմայք չի հաղորդում, այնպես որ, պետք է ժամանակին սկսել պայքարել այս ամենի դեմ: Որքան էլ տարօրինակ հնչի, այս դեպքում հրաշալի ձևով օգնում են դեմքի մարզանքները:

Աչքերի սև շրջանակների հիմնական պատճառն այն է, որ մաշկը բավականաչափ յուղոտ չէ և շատ նուրբ է: Դրա դեմ պայքարելու լավագույն միջոցը վաղ տարիքից մաշկը խնամելն է: Օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր խմեք, իսկ որ ամենակարևորն է՝ մի մոռացեք, որ առողջ քունն ամեն ինչի սկիզբն է: Առանց դրա պետք չէ մեծ արդյունքների սպասել:

Պարանոց. Ցավոք սրտի, պարանոցի հատվածին ուշադրություն սկսում են դարձնել միայն այն ժամանակ, երբ ծալքերն արդեն ակնհայտ են դառնում: Կարևոր է իմանալ, որ գոյություն ունի ծերանալու մի քանի տեսակ: Որոշ կանանց մոտ, օրինակ, մաշկը վատ տեսք ունի ենթամաշկային ճարպոտ բջջանյութի պատճառով:

Ձեռքերի պիգմենտային հետքերը, կնճիռներն ու երևացող երակները տարիքի մշտական ընկերներն են: Եթե անգամ արտահայտիչ երակները ժառանգական բնույթ են կրում, ապա մյուս բոլոր նշաններն արևի ճառագայթների, ափսեները լվանալու ժամանակ ձեռքերը չպաշտպանելու նշան են: Անհրաժեշտ է հիշել, որ ափսեները լվանալիս պարտադիր պետք է ձեռնոց կրել:

Ավելորդ քաշ- Ավելորդ կիլոգրամները շատերին տեսականորեն ավելի են ծերացնում, նաև ողնաշարի թեքումների պատճառ են դառնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս