Բաժիններ՝

20-ամյա աղջիկը ծնողների հավաքած գումարը գաղտնի ծախսել է ընկերների հետ, թաքցնելու համար ավազակային հարձակում է բեմադրել

Դատարան է ուղարկվել 20-ամյա աղջկա վերաբերյալ քրեական գործը:

20-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծնողների կողմից տանը հավաքված գումարը՝ 5.000.000 ՀՀ դրամին համարժեք դրամը և ԱՄՆ դոլարը ծնողներից գաղտնի ծախսել է ընկերների հետ: Տանն այլևս գումար չի մնացել, որի պատճառով հորից վախենալով՝ տանը գտնվելով միայնակ, խառնել է տան իրերը, այս ու այն կողմ նետել, ապա կապկպելով իրեն՝ օգնության է կանչել ազգականին, որից հետո զանգահարել է Ոստիկանություն, չկատարված առանձնապես ծանր հանցագործության՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում, որի հետևանքով խաթարվել է իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը, որոնք հարկադրված ուժեր և միջոցներ են վատնել չկատարված հանցագործության համար:

Աղջկան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս