Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում գործատուն կտրել է հնդիկ կնոջ ձեռքը

Հնդկաստան արտգործնախարարությունը բողոք է ներկայացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ Էր-Ռիյադում հնդիկ աղախնի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 58-ամյա գործատուն կտրել է նրա աջ ձեռքն այն բանից հետո, երբ կինը փորձել է փախչել այն տնից, որտեղ աշխատում էր:
«Դա անթույլատրելի է: Մենք այդ հարցը բարձրացրել ենք Սաուդյան Արաբիայի իշխանությունների առաջ: Մեր դեսպանությունը կապի մեջ է գտնվում տուժածի հետ»,- Twitter-ում գրել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Շուշմա Սվարաջը:

Ներկայում կինը հիվանդանոցում է: Նրա ազգականները պնդում են, որ կնոջ հետ Էր-Ռիյադում հենց սկզբից դաժանորեն են վարվել: Նրան արգելել են խոսել հեռախոսով, քաղցած են պահել:

Տուժածի ընտանիքը փոխհատուցում է պահանջում: Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս