Հայաստանում հիվանդանոցային մահացությունը նվազում է

2014թ.-ին 0-14 տարեկանների շրջանում Հայաստանում գրանցվել է հիվանդանոցային մահացության վերջին 13-14 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը` 0.5% (հիվանդանոցից դուրս գրվող 100 դեպքի հաշվարկով)։ 2002 թվականի համեմատությամբ այս ցուցանիշը նվազել է 3.6 անգամ, իսկ վերջին 5 տարում` կրկնակի անգամ։

Նշենք, որ 2000թ. և 2001թ. թվականներին տարիքային այդ խմբում հիվանդանոցային մահացությունը հանրապետությունում կազմել է 1.9%։ Ուշագրավ է, 2002-20014թթ. ընթացքում տարեցտարի թե՛ այս ցուցանիշը, թե՛ նույն տարիքային խմբում հիվանդանոցային մահացության բացարձակ թվերը սահուն կերպով իջել են և որևէ ժամանակահատվածում չեն գերազանցել նախորդ տարիների ցուցանիշները:

Տեսանյութեր

Լրահոս