Բաժիններ՝

Հյուսիսային Արիզոնայի համալսարանում անհայտ անձը հրաձգություն է բացել

Ֆլագսթաֆ քաղաքի Հյուսիսային Արիզոնայի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է ABC News-ը:

Նշվում է, որ հրաձգության հետևանքով սպանվել է 1 մարդ, ևս 3 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ներկայում կրակը բացած անձը ձերբակալված է ու գտնվում է կալանքի տակ:

Չարագործը հրաձգություն էր բացել մասնաշենքի հարևանությամբ, որտեղ տեղակայված էին Հունաստանի հետ առնչություն ունեցող ուսանողական կազմակերպությունները:
Համալսարանում սովորում է ավելի քան 20 հազար ուսանող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս