Բաժիններ՝

Կարո՞ղ է արդյոք էքստասենսը կապ ունենալ Աստծու հետ

– Կարո՞ղ է արդյոք էքստասենսը կապ ունենալ Աստծու հետ և մարդկանց օգնել խորհուրդներով:

– Միայն թվում է, թե էքստասենսը կապ ունի Աստծու հետ. նա ծառայում է սատանային։ Նա մարդ է և Արարչի կամքով կրում է իր մեջ Նրա պատկերն ու նմանությունը, որը սատանային չար ծառայության պատճառով խիստ այլանդակվել է։ Նա կարիք ունի ապաշխարության՝ հրաժարվելու իր այդ չար ծառայությունից, խոստովանելու այն քահանայի առջև և թողություն ստանալու և ամենայն խոնարհությամբ հեռու մնալու մարդկանց բժշկելու հակումներից՝ որպես հիվանդագին ապրումներից, որպեսզի վերականգնվի իր մեջ Տիրոջ պատկերը։ Էքստրասենսին դիմելն անգամ ավելորդ է. էլ ո՞ւր մնաց  նրանից խորհուրդ հարցնելը։

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս