Բաժիններ՝

«Մերժեցի «Միլանին», քանի որ «Ռեալից» հետո այլևս ուժ չունեի». Կարլո Անչելոտի

Անչելոտին հաստատել է, որ ամռանը «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին նրան համոզել է վերադառնալ «Միլան», սակայն նա հրաժարվել է այդ հնարավորությունից, քանի որ իրեն հյուծված է զգացել «Ռեալում» աշխատելուց հետո:

«Երբ Գալիանին իմացավ, որ ես հեռանալու եմ Մադրիդից, նա ինձ հրավիրեց «Ռեալ»: Բայց ես նրան ասացի. «Ոչ, շնորհակալություն»: Մենք անցկացրինք մի քանի հրաշալի օր, բայց «Ռեալում» 2 տարի աշխատելուց հետո ես այլևս ուժ չունեի:

Մենք Ադրիանոյի հետ նույնիսկ գումարի մասին չենք խոսել: Ես կվերադառնայի, եթե նա գար մի ուրիշ ժամանակ»,- ըստ Corriere della Sera-ի՝ ասել է Անչելոտին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս