Բաժիններ՝

Սիրիայում իրանցի բարձրաստիճան գեներալ է սպանվել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ բրիգադային գեներալ Հոսեյն Համեդանին, նախօրեին սպանվել է Սիրիայում, հայտնում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքը:

Համեդանին սպանվել է Հալեպ քաղաքից ոչ հեռու առաքելության իրականացման, այն է՝ սիրիական զորքերին խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամանակ:

2005 թվականին Համեդանին նշանակվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ: Նա Սիրիայում ծառայում էր որպես Սիրիայի կառավարության խորհրդական ու ղեկավարում էր Ալ-Կուդս օպերացիան՝ աջակցություն ցուցաբերելով Սիրիայի կառավարությանը:

Սիրիայում սպանվել է նաև իրանցի բարձրաստիճան բրիգադային գեներալ Ջաբար Դարասավին:

Իրանը պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերում է միայն խորհրդատվական օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս