Բաժիններ՝

Հայտնի են խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Թունիսում հանուն երկխոսության ազգային կվարտետի անդամները: Այս մասին ասվում է նոբելյան կոմիտեի կայքում:

Կոմիտեն, որը բաղկացած է 5 անդամից, մրցանակի է արժանացել Թունիսում 2011 թվականի հեղափոխությունից հետո իրականացրած դեմոկրատական փոփոխությունների համար:
«Մրցանակը շնորհվել է Թունիսում պլյուրալիստական ժողովրդավարության ստեղծման հարցում ունեցած ավանդի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բուքմեյքերների ու հետազոտողների կարծիքով՝ Նոբելյան մրցանակի արժանանալու բարձր շանսեր ունեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտական ինստիտուտի ղեկավար Քրիստիան Բերգ Հարպվիկենը ու խաղաղության մրցանակի պատմաբան Ասլե Սվեենը Ֆավորիտ էին համարում Մերկելին:

Հիշեցնենք, որ 2014թ. խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացան պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայն ու հնդիկ Կայլաշ Սատիարտխին:

Մրցանակի հաղթողին շնորհվում է 700 հազար կրոն (1,1 մլն դոլար): Խաղաղության Նոբելյան մրցանակը համարվում է ամենահեղինակավորներից մեկն աշխարհում:
Տարբեր տարիների Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Պաղեստինի ազատագրության ղեկավար Յասիր Արաֆաթը, ԵՄ-ն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս