Բաժիններ՝

Այսօր Օսլոյում կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը. ֆավորիտը Մերկելն է

Այսօր Օսլոյում կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Նոբելյան մրցանակի արժանանալու բարձր շանսեր ունեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտական ինստիտուտի ղեկավար Քրիստիան Բերգ Հարպվիկենը ու խաղաղության մրցանակի պատմաբան Ասլե Սվեենը Ֆավորիտ են համարում Մերկելին: Նրանց կարծիքով՝ չնայած Ուկրաինայի համակարտության կարգավորման հարցում կանցլերի ունեցած դերին, արժանին կմատուցվի փախստականների հետ կապված ճգնաժամում ունեցած նրա արժանիքներին:

«Անկասկած, մրցանակը կարող է շնորհվել միայն խաղաղ գործընթացը անհրաժեշտ հուն ուղղելու նպատակով, ինչպես դա արվել է անցյալում բազմաթիվ անգամներ»,- ասել է Սվեենը TASS-ի հետ զրույցում:

Կոլումբիայի նախագահի արժանիքների թվում է դասվում երկրում 50 տարի ձգվող զինված հակամարտությանը վերջ տալու գործում ունեցած ավանդը, Սնոուդենի՝ ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության աղմկահարույց բացահայտումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս