ԴԱՀԿ-ն աճուրդի է հանում նաև մանկական տակդիրները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ և արտադրամասեր, այլև մանկական տակդիրներ (փամփերս)։ ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների և գների մանկական տակդիրներ։  Օրինակ՝ մեկ ամբողջական լոտով աճուրդի է հանված 35 փաթեթ 2-րդ համարի մանկական տակդիր՝ 107 հազար դրամ արժեքով։ 4-րդ համարի մանկական 134 փաթեթ տակդիրն արժի 502 հազար դրամ, իսկ 5-րդ համարի 504 փաթեթ տակդիրը՝ մոտ 2 մլն դրամ։ Մանկական տակդիրները գտնվում են Արմավիրի մարզում։ Նշենք, որ մանկական տակդիրներն ունենում են պահպանման ժամկետ՝ 3 տարի արտադրման օրվանից։ ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված տակդիրները նախորդ տարվա արտադրության են։ Այնպես որ, կարող եք չշտապել, դրանք մինչև 2017 թվականը դեռևս օգտագործման ենթակա են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս