Բաժիններ՝

Ռուսական ուղղաթիռները Համայում գրոհում են ահաբեկիչների դիրքերը. տեսանյութ՝ նկարահանված ահաբեկիչների կողմից

Ներկայացվող տեսանյութում ահաբեկչական խմբավորումներից մեկի զինյալները նկարահանում են Սիրիայի Համա նահանգի Մուսասանա գյուղում տեղի ունեցող ռազմական գործողությունները, որոնք ուղղված են իրենց դեմ:

Նկարահանումն իրականացվել է 2015թ. հոկտեմբերի 7-ին:

Русская весна պարբերականը ներկայացրել է գրոհայինների հրապարակած տեսանյութում հնչող խոսակցությունների թարգմանությունը:

Տեսանյութում գրոհայինները քննարկում են, թե ինչպես են ռուսական ուղղաթիռները, որոնք անվանում են «ՄԻ-35» (իրականում «ՄԻ-24» են) իրականացնում թռիչքներ ոչ մեծ բարձրության վրա, մանևրներ են կատարում ու նախապատրաստվում գրոհի, որը պետք է իրականացնի «Ասադի տեխնիկան»:

Գրոհայինները քննարկում են, թե արդյոք հարված լինելու է, կան արդյոք հրթիռներ, ինչ տեսակի ռազմամթերք են օգտագործում օդաչուները, արդյոք ռումբեր կնետեն, թե ոչ:
Նյութը Русская весна-ի համար պատրաստել են «Տաբուլա» կենտրոնի վերլուծական բաժնի փորձագետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս