Բաժիններ՝

«Պոպուլիստական ելույթների թարգը տվե՛ք». Տարոն Մարգարյան. «Ա1+»

Երևանի ավագանու այսօրվա նիստին անդամներից մի քանիսի մոտ դժգոհություն առաջացրեց հատկապես դերասանուհի, մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին և բանաստեղծ, թատերագիր Վահրամ Սահակյանին բնակարան տրամադրելու որոշումը։

«Արդյո՞ք տեղատեսություն արվել է՝ այդ մարդկանց բնակարանային պայմանները պարզելու համար։ Ճիշտ կլիներ, որ մենք քաղաքապետարանի կայքում տեսնեինք բնակարանի համար դիմածների ամբողջ ցանկը։ Նույն Վահրամ Սահակյանի կամ այլ մշակութային գործչի պարագայում հանրությունը հարց է բարձրացնում. արդյո՞ք միայն նրանք են դիմել և արդյո՞ք միայն նրանք էին կարիքավորը։ Հանրությունը չգիտի՝ ովքե՞ր են դիմել, Վահրամ Սահակյանը ե՞րբ է դիմել։ Պետք է տեսնենք դա, որպեսզի պարզ լինի։ Մենք ուղղակի պետք է կարդանք մարդկանց դժգոհություններն ու անցնենք առա՞ջ։ Նրանք մեր քաղաքացիներն են»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Քաղաքապետին այս ելույթները հունից հանեցին։ «…Ես ցանկություն չունեմ որևէ մեկին վիրավորելու։ Իմ դաստիարակությունն ինձ թույլ է տալիս, որ լինեմ հարգալից բոլոր գործընկերներիս հետ։ Բայց թույլ չեմ տա այս թիմի աշխատանքը սևացնել։ Թույլ չեմ տա… վերջին տարիներին Երևան քաղաքում կատարված աշխատանքն ուղղակի կույր մարդն է տեսնում, դուք չտեսնեք..։ Պոպուլիստական ելույթների թարգը տվե՛ք։ Եկել ենք այստեղ՝ մեր քաղաքացու մատից փուշ հանելու, ոչ թե ելույթ ունենանք՝ մեր ընտրողներին ուրախացնենք»,-ասաց Տարոն Մարգարյանը։

Ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս