«Փաստաբանների ու իրավապաշտպանների նկատմամբ անիմաստ գործեր են հարուցվում». Էդմոն Մարուքյան

Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ վերջին շրջանում փաստաբանների ու իրավապաշտպանների նկատմամբ անիմաստ գործեր են հարուցվում, ինչը Հայաստանի համար մտահոգիչ է:

«Միգուցե դա նպատակ ունի վախեցնել մյուսներին, որ պաշտպանության ժամանակ ապացույցներ ձեռք չբերեն կամ սադրիչ հարցեր չտան, ինչպես գործերում է ներկայացվում»,- ասաց Է.Մարուքյանը:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը համաձայնեց, որ Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող հետապնդումները մտահոգիչ են և այդ խնդրին պետք է լուծում տալ: Սակայն, նա նշեց, որ 2014 թ. զեկույցում այդ հարցն այդքան սուր ներկայացված չէ, իսկ այսօր առկա միտումները մտահոգիչ են: Կ.Անդրեասյանը կոչ արեց իրավապահներին՝ իրավապաշտպանների հետ կապված իրենց գործողություններում զգոն լինել. «Կոնկրետ փաստաբան Նիկոլայ Բաղդասարանի գերծի վեաբերյալ ունեմ դիմում ու հարուցված վարույթ: Սպասում եմ դատախազության ու Քննչականի պատասխաններին, որոնք ստանալուց հետո կամ անգամ չստանալու դեպքում անպայման հանդես կգամ համապատասխան գնահատականներով»:

Տեսանյութեր

Լրահոս