Բաժիններ՝

Ջրհեղեղ Քոբուլեթիում. առատ տեղումների պատճառով քաղաքը ջրածածկ է եղել

Հորդառատ անձրևը, որը պատուհասել է Աջարիայի Քոբուլեթի զբոսաշրջային քաղաքն այս գիշեր, ջրածածկ է արել փողոցներն ու տները, ինչպես նաև առանց էլեկտրականության է թողել քաղաքի բնակիչներին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

«Ողջ գիշեր ուժեղ անձրև է տեղացել: Անձրևը հիմա էլ չի դադարել: Ջրածածկ է Քոբուլեթիի մի մասը, շուկային, հիվանդանոցին հարակից տարածքները, Ջավախիշվիլի շրջանը: Ջրածածկ են տեղացիների տները, թիվը դեռ հայտնի չէ: Ավելի ուշ կսկսվի վնասի հաշվարկն ու ջրհեղեղից տուժած ընտանիքների ճշգրիտ թիվը»,- գործակալությանը հայտնել են Քոբուլեթիի ադմինիստրացիայից:

Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև Քոբուլեթիի շրջանի գյուղերում: Լեգվա, Գվարա, Կվեդա, Զենիտի, Կոնդիդի գյուղերը մասնակի ջրածածկ են եղել: Ցեցխլաուրի գյուղում 3 ընտանիք տուժել է սողանքի հետևանքով:

Մոբիլիազացվել են ինչպես տեղի, այնպես էլ Գուրիի, Իմերեթիի ու Սամեգրելոյի շրջանների փրկարար ծառայությունները: Թբիլիսիից իրենց գործընկերներին օգնելու է մեկնել 15 հոգուց բաղկացած խումբ:
Դեպքի վայրում աշխատում են 90 հրշեջ-փրկարարական խմբեր: Քոբուլեթիում սկսվել է ջրի դուրս մղման աշխատանքները, բայց հորդառատ անձրևների հետևանքով աշխատանքը բարդանում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս