Բաժիններ՝

«Լոս Անջելես Գելեքսին» վախենում է Ջերրարդի «Լիվերպուլ» տեղափոխվելուց

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Լոս Անջելես Գելեքսիի» ղեկավարությունը լարված ուշադրությամբ է ընդունել ինֆորմացիան այն մասին, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ է նշանակվելու Յուրգեն Կլոպը, ով մտադրություն ունի ինքնուրույն զբաղվել «կարմիրների» տրանսֆերային քաղաքականությամբ: Ամերիկյան ակումբում զգուշանում են, որ Կլոպը կփորձի «Լիվերպուլ» վերադարձնել «Գելեքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդին, ով հանդիսանում է մերսիսայդցիների երկրպագուների կուռքը, և նրանք չեն կարողանա համոզել ֆուտբոլիստին չհեռանալ:

Ավելի վաղ Ջերրարդը խոստովանել էր, որ ապագայում կցանկանար վերադառնալ «Լիվերպուլ»՝ կամ որպես ֆուտբոլիստ, կամ մեկ այլ դերում:

Նրա պայմանագիրը «Գելեքսիի» հետ նախատեսված է մինչև 2016թ. դեկտեմբերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս