Բաժիններ՝

Ձեռքով բուժելու կարողությունը Աստծո շնո՞րհն է, թե՞ սատանայի

– Ձեռքով բուժելու կարողությունը Աստծո շնո՞րհն է, թե՞ սատանայի:

– Մարդն այդպիսի կարողություն բնականից չունի։ Հիվանդի վրա ձեռք դնելու և աղոթելու իշխանություն ստացան Տիրոջ աշակերտները՝ Սուրբ Առաքյալները, ովքեր էլ այդ իշխանությունը փոխանցեցին Սուրբ Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին։ Երբ քահանան ձեռքը դնում է հիվանդի վրա և աղոթում է, բժշկություն տալիս է Աստված, մինչդեռ այլոց մոտ, ովքեր այս իշխանությունը չունեն, այսինքն՝ քահանա չեն և ձեռքով «բժշկումներ» են անում, բոլորովին այլ բան է կատարվում։ Այս արարքը նրանց համար ինքնակոչ գործունեություն է։ Նրանք պնդում են, թե Աստծուց են, մինչդեռ իրենց իմացած այդ «աստվածը» Աստված չէ, այլ՝ սատանան։

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս