Բաժիններ՝

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է ԴՆԹ-ի ռեպարացիայի հետազոտության համար

Քիմիայի ոլորտում 2015 թվականի Նոբելյան մրցանակն շնորհվել է ԴՆԹ-ի ռեպարացիայի համար բջջային գործիքակազմի բացահայտման համար, հայտնում է BBC-ն:
Մրցանակին արժանացել են Թոմաս Լինդալը (աշխատում է Մեծ Բրիտանիայում), Փոլ Մոդրիչն ու Ազիզ Սանկարը (երկուսն էլ աշխատում են ԱՄՆ-ում):

Այս մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:

«Գործիքակազմի համար, որը թույլ է տալիս մոլեկուլյար մակարդակում ցույց տալ, թե ինչպես են բջիջները «վերանորոգում» վնասված ԴՆԹ-ներն ու պահպանում գենետիկական տեղեկատվությունը»,-ասվում է նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է իռլանդացի Ուիլյամն Քեմփբելին, ճապոնացի Սատոսի Օմուրային ու չինուհի Յույու Տուին: Վերջիններս մրցանակների են արժանացել կլոր որդերի պատճառով հարուցված հիվանդությունների, ինչպես նաև մալարիայի բուժման նոր մեթոդների համար:

Իսկ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է ճապոնացի գիտնական Տակաակի Կաձիտեին ու կանադացի ֆիզիկոս Արթուր Մակդոնալդին նեյտրինոյի օսցիլյացիայի հայտնագործման համար:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս