Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն հերքել է՝ Իրանի կանանց հավաքականում տղամարդիկ չկան

ՖԻՖԱ-ի բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչ Զոխրե Խառատյանը հերքել է, որ Իրանի ֆուտբոլի կանանց ազգային թիմում տղամարդիկ կան:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե կանանց ազգային թիմի 8 խաղացող տղամարդ է, ովքեր սպասում են սեռը փոխելու վիրահատության: Նշենք, որ սա այդ երկրի հավաքականում առաջին դեպքը չէ. Նմանատիպ միջադեպ է եղել 2010-ին, իսկ 2014-ին պարզվել է, որ թիմի 4 խաղացող տղամարդ է:

«Իրանի կանանց հավաքականի հասցեին հնչած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը,- նշել է Խառատյանը: -Պետք չէ մարդուն մեղադրել միայն արտաքին տեսքի համար»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս