Բաժիններ՝

«Առաջինը խնդիր է դրված՝ գյուղացուն փրկել, հետո մտածենք՝ ինչպես անենք, որ գործարաններին օգնենք»

Արտահանման ծավալների անկումը պայմանավորված է ոչ թե մեր՝ ԵՏՄ անդամ դառնալով, այլ փոխարժեքի տատանումների հետ: Այս կարծիքին է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը:

«Մենք դոլարով են ծախել Ռուսաստանում, այնտեղ ռուբլին արժեզրկվել է 100%-ից ավել, այդ պայմաններում՝ մեր ապրանքներն անմրցունակ են դառնում ռուսական շուկայում, այսինքն՝ կուրսի տարբերության հետ կապված ծավալների անկում է եղել, ոչ թե դա պայմանվորված է շուկայով, կամ նրանով, որ մտել են ԵՏՄ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ եթե գործարանները երկու-երեք տարի խաղող գնեն ու չկարողանան վաճառել, այդ գործարանները կփակվեն: Հարցին՝ այդ դեպքում՝ կառավարությունն ինչի՞ հաշվին է ասում, որ 1 կիլոգրամ խաղող չի մնա, ո՞ւմ հաշվին է լավություն անում գյուղացուն, Ա. Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Ոչ մեկի հաշվին, վարչապետի բոլոր հանձնարարությունները բոլոր գործարանները կատարում են»:

Դիտարկմանը՝ բայց այդ գործարանների սեփականատերերը իրենց սեփական վնասի հաշվին են կատարում դա, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Դրա համար, քանի որ այսօրվա բերքը միանգամից վաճառքի ենթակա չի լինելու, առաջին խնդիրը դրված է՝ գյուղացուն փրկել այս վիճակից, հետո վեց ամսվա ընթացքում մտածենք՝ ինչպես անենք, որ գործարաններին օգնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս