Բաժիններ՝

Երիտասարդության գաղտնիքը

Յուրաքանչյուր կնոջ ամենամեծ երազանքը երիտասարդության էլիքսիր գտնելն է: Բոլորն էլ ցանկանում են առավոտյան արթնանալ և մի քանի տարով ավելի երիտասարդ զգալ իրենց: Այսօր ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի այդ երազանքն իրականություն դարձնել:

Արդեն մի քանի շաբաթ օգտագործելուց հետո կզգաք, թե ինչպես է փոփոխվում մաշկը, իսկ ժամանակի ընթացքում ավելի մեծ արդյունքների կհասնեք:

Կախարդական դիմակի բաղադրատոմսը շատ պարզ է

Վերցնում ենք 2-3 գդալ չորացրած ջրիմուռ, որը կարող եք գտնել յուրաքանչյուր դեղատանը, վրան ավելացնում ենք մի փոքր տաք ջուր, 4-5 գդալը բավական է: Լավ խառնում ենք, մինչև համասեռ զանգված ստանալը, և թողնում ենք, որ 5-10 րոպե թրմվի: Պետք է նշել, որ կարևոր է ջուրը չչարաշահել, քանի որ այդ դեպքում դիմակը դեմքին քսելը շատ բարդ կլինի:

Կարդացեք նաև

Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա անհրաժեշտ է մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնել խառնուրդին: Իսկ չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում մի քանի կաթիլ ձիթայուղ կամ վիտամին A և E ավելացնել:

Ամբողջ խառնուրդը լավ խառնեք, զգուշորեն դիմակը քսեք դեմքին և թողեք մնա 20-25 րոպե: Ապա լվացեք դիմակը տաք ջրով:

Եթե շաբաթը 3-4 անգամ կատարեք այս գործողությունը, ձեր մաշկը կերիտասարդանա և կառողջանա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս