Բաժիններ՝

Ովքե՞ր են էքստրասենսները, ինչպե՞ս վերաբերվել դրանց

– Ովքե՞ր են էքստրասենսները, ինչպե՞ս վերաբերվել դրանց: 

– Իմ կարծիքով, էքստարասենսոր հատկությունները մարդուն տրված գայթակղություններ են։ Այնպես, ինչպես շատ զգայուն մարդը, խաբեբա մարդու սրտաճմլիկ պատմությունը լսելով և ազդվելով, շուտով կխաբվի, այնպես էլ իբրև թե արտասովոր ընդունակություններով օժտված վիճակը գայթակղություն է թե՛ այսպես կոչված էքստրասենսի, և թե՛ նրան դիմողի համար։ Իրականում էքստրասենսի բժշկումները ոչ թե իր արտասովոր ընդունակությունների շնորհիվ են տեղի ունենում, այլ հռչակավոր բանսարկու և  խաբեբա սատանայի պատրողական ներգործության միջոցով։ Նա այսպես խաբում է միանգամից երկու հոգու՝ էքստրասենսին էլ, նրան դիմողին էլ։ Եվ կատարվում է Տիրոջ խոսքը. «Կույրը կույրին կառաջնորդի, և երկուսն էլ փոսը կընկնեն» (Մատթ. 15: 14)։ Էքստրասենսին դիմելու փոխարեն ավելի լավ կանեք, եթե դիմեք քահանային, որ Ձեզ համար աղոթի, և գնացեք բժիշկի։

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս