Բաժիններ՝

Արսեն Բաբայանը արձագանքում է Արամ Մանուկյանին

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե երեկվանից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրամանով՝ պատգամավորներն իրավունք չունեն հարցազրույց տալու որևէ լրատվամիջոցի, քանի դեռ ինքը ստորագրություն չի տվել:

«Ազգային ժողովում անցագրեր տրամադրելու և քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որևէ փոփոխություն չի կատարվել։ Բոլորդ տեղյակ եք, որ նիստերի օրերին ուժեղացվում է անվտանգությունը և քաղաքացիների մուտքը կանոնակարգված է։ Գիտեք, որ նիստերի օրերին ԱԺ բնականոն գործունեությունը չխոչընդոտելու համար լրացուցիչ հայտեր չեն տրվում։ Շատերդ եք ինձ դիմել և ստացել եք պատճառաբանված մերժումներ։
Պարոն Արամ Մանուկյանը մինչև իր հայտարարությունը պարզաբանում է խնդրել իմ ղեկավարած վարչությունից։ Պարզաբանվել է, որ չկա որևէ փոփոխություն։ Թե ինչու է ճշտելուց հետո տարածում իրականությունից հեռու տեղեկություն՝ թողնում եմ ձեր տրամաբանությանը»,- գրել է Արսեն Բաբայանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս