Բաժիններ՝

Վիճաբանություն և հարվածներ ավտոդպրոցի մոտ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 13.30-ին, 1971 թ. ծնված Սիմոն Ս.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ Հացառատ թաղամասի ավտոդպրոցի մոտ 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն և նրա ընկեր ոմն Գրիգորը ձեռքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք:

Սիմոն Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գրիգորը 1993 թ. ծնված Գրիգոր Գ.-ն է, ով հոկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս