Մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ տուգանքներ են նշանակվել

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի գրավոր հրամանով, սեպտեմբեր ամսում , սննդամթերքի, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից իրականացվել են ստուգումներ՝ Ստեփանակերտի և Բերձորի 14 տնտեսավարող սուբյեկտներում:

ՍԱՊԾ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ստուգումներ են անցկացվել մասնավորապես Ստեփանակերտի պարենային խանութներում, հրուշակեղենի, հացաբուլկեղենի արտադրամասերում, հանրային սննդի, կաթի և կաթնամթերքի կազմակերպություններում, ինչպես նաև Բերձոր քաղաքի 5 պարենային խանութներում և 1 հանրային սննդի կազմակերպությունում:

Աղբյուրի հաղորդմամբ` խախտումներ չեն հայտնաբերվել Բերձորի 1 պարենային խանութում, իսկ 13 տնտեսավարողի մասով իրականացվել է վարչական վարույթ, որից 3 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ ընդհանուր առմամբ 300 հազար դրամ գումարի չափով: Մյուս 10 տնտեսավարող սուբյեկտների մասով վարչական վարույթը օրենքով սահմանված կարգով ընթացքի մեջ է:

Տեսանյութեր

Լրահոս