Բաժիններ՝

22-ամյա աղջիկը հեռացել է տանից…

22-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր կամքով հեռանալով հայրական տանից և ժամանակավոր բնակվելով իր մտերիմ տղայի կողմից վարձակալած բնակարանում, այդ ընթացքում իր կամքով սեռական հարաբերություններ է ունեցել տղայի հետ և այդ հանգամանքը իր ծնողներից թաքցնելու համար ոստիկանության բաժնում նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քր.օր-ի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է` հաղորդում է տվել այն մասին, որ իբր տղան իրեն հարկադրել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս ընկերների հետ:

Աղջկան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս