Բաժիններ՝

Ալբանիայի հավաքականը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղի հայտացուցակը

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կնախապատրաստվեն Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Սերբիայի և Հայաստանի հավաքականների դեմ խաղերին:

Ձեզ ենք ներկայացնում հայտացուցակն ամբողջությամբ.

Դարպասապահներ. Էտրիտ Բերիշա («Լացիո»), Ալբան Հոջա («Պարտիզան»), Օրգես Շեհի («Շկենդերբեու»):

Պաշտպաններ. Անսի Անգոլի («Ղարաբաղ»), Արլինդ Այեթի («Բազել»), Նասեր Ալիյի («Բազել»), Լորիկ Ցանա («Նանտ»), Բերատ Ջիմսիտի («Ցյուրիխ»), Էլսեիդ Հյուսայ («Նապոլի»), Ամիր Ռահմանի («Սպլիտ»):

Կարդացեք նաև

Կիսապաշտպաններ. Անդի Լիլա («Ջիանինա»), Ամիր Աբրաշի («Ֆրայբուրգ»), Միգյեն Բաշա («Լյուցերն»), Էրգյուս Կաչե (ՊԱՕԿ), Լեդիան Մեմուշայ («Պեսկարա»), Տաուլյանտ Ջակա («Բազել»), Շկելզեն Գաշի («Բազել»), Բուրիմ Կուկելի («Ցյուրիխ»), Հերոլինդ Շալա («Սլովան», Լիբերեց), Օդիսե Ռոշի («Ռիեկա»), Էրմիր Լենջանի («Նանտ»), Ալբան Մեհա («Կոնյասպոր»):

Հարձակվողներ. Բեկիմ Բալայ («Ռիեկա»), Սոկոլ Չիկալեշի («Բաշակշեկիր»), Արմանդո Սադիկու («Ցյուրիխ»), Համդի Սալիհի («Շկենդերբեու»):

Հիշեցնենք, որ սերբերի դեմ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին «Էլբասան Արենայում», իսկ Հայաստանի Ազգային հավաքականի դեմ ալբանացիները կխաղան Երևանում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս