Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո և Մարգահովիտ գյուղերի միջակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ում «KIA» մակնիշի 50 NA 700 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժած Լ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները տուժածներ Ն. Ղ.-ին, Զ. Ղ.-ին և Լ. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

Տուժածները տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Տեսանյութեր

Լրահոս